Երեսուն և վեց տարի առաջ`այս օրն էր:
Երևանի Մելիք-Ադամյան նրբանցքից բացվող Կառավարության նիստերի դահլիճը լեփ-լեցուն` ոգու եռման էր հասել:
Հրավիրեցին առաջ՝ Վեհափառ Հայրապետի և Շարժման առաջնորդների մոտ: Երախտագիտությամբ մերժեցի՝ մնալով իմ տեղում՝ հետևի աջ մուտքից վերջին շարքում:
Բոլորս էինք` իրարից շատ տարբեր, բայցեւ միակամ ու պատասխանատու: Երիտասարդ Արամն էլ մեծն Արամի անժամանցելի ժառանգության նորովի իմաստավորման պարտականության մեջ էր:
Ծնվեց Անկախության մասին հռչակագիրը` արդի Հայաստանի միակ բյուրեղյա օրինակարգ իրավասյունը` անբաժանելի, անբեկանելի, անօտարելի:
Հայաստանի Հանրապետությունը` բոլոր դարաշրջանների, մեկն է՝ շարքային համարակալման չենթարկվող:
Եվ որևէ մեկը չի կարող նրան և մեզ բաժանել, բեկանել կամ օտարել մեր Հայրենիքից ու մեր իրավունքից:
Ո´չ մեկը և երբե՛ք:
Արժանապատվությունը կվերադառնա ազգին, ամբողջականությունը` Մայր երկրին, ինքնիշխանությունը` պետությանը, ազատությունը` մեր պետական գործիչներին, նվիրյալ զինվորներին ու պայքարող բոլոր համաքաղաքացիներին` Բաքվում, Երևանում և ամենուր:
Գործ ունենք անելու: Միասին կամ… ոչինչ:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 օգոստոսի 2026
Երևան

