Հինգշաբթի, Մարտի 12, 2026

Գրքի մեկնություն

Քսենոփոն Աթենացի «Կյուրոպեդիա»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Քսենոփոն Աթենացի, «Կյուրոպեդիա», պատմավեպ, հին հունարենից թարգմանությունը՝  Սիմոն Կրկյաշարյանի, 408 էջ, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2024թ.:

Ութ գրքից բաղկացած «Կյուրոպեդիա»-ն Ք. ա. 5-4-րդ դդ. հույն դասական պատմիչ Քսենոփոն Աթենացու առաջին պատմավեպն է համաշխարհային գրականության մեջ, որի հիմքում ընկած են պատմական հավաստի դեպքեր։ Գիրքն ունի նաեւ գեղարվեստական բարձր արժեք։

Աշխատության հիմնական բովանդակությունը պարսից միապետության հիմնադիր Կյուրոս Մեծի (Ք. ա. 600-530 թթ.) կյանքն ու գործունեությունն է: Հեղինակի «Անաբասիս» երկի հետ՝ «Կյուրոպեդիան» բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի հնագույն պատմության համար, քանի որ բովանդակում է ականատեսի ձեռքով գրված եզակի, այլ աղբյուրներում չհանդիպող ճշգրիտ տվյալներ Հայաստանի մասին:

Քսենոփոնը հիացած է եղել Կյուրոսով, նրա անձի իդելականացման խնդիրն է իր առջեւ դրել եւ շատ դեպքերում շեղվել է զուտ տեղեկություն փոխանցողի գործառույթից։ Կա գլխավոր հերոս, որի շուրջը հյուսվում է ամբողջ պատմությունը, կան ուրիշ հերոսներ, երկխոսություններ, այսինքն՝ Քսենոփոնի այս երկը ստեղծագործություն է, ոչ թե զուտ պատմական աղբյուր:

Ք․ա․ 6-րդ դարի կեսերի Հայաստանի մասին «Կյուրոպեդիայի» տվյալները շատ դեպքերում համահունչ են Մովսես Խորենացու «Պատմությանը». այս երկու սկզբնաղբյուրները փոխադարձաբար լրացնում են միմյանց։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: