Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Րաֆֆի Հովհաննիսյան. «Անհնարինությունները մենք պարտավոր ենք հաղթահարել եւ վերագտնել մեր արժեքները»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Newmag Winter Fest-2024 գրականության եւ ժամանակակից արվեստների ձմեռային փառատոնին ներկա էր նաեւ ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա բարեգործական նպատակներով կազմակերպված վաճառքի տաղավարում բավական մեծ թվով գրքեր ձեռք բերեց:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքական գործիչն ասաց. «Գեղեցիկ մուտք է՝ գարուն: Ամեն տարվա մասնակիցն եմ ես: Գնահատում եմ մեծ աշխատանքը, որ Newmag-ը եւ գործընկերները կատարում են ընթերցասեր հասարակայնության, հատկապես երիտասարդների համար, ովքեր այս ժամանակահատվածում ավելի վարժ են թվային մոտեցումների եւ տեխնոլոգիաների ստեղծագործությունների ընկալմանը: Ողջունելի է, որ արդիական մատուցմամբ շատ տարրական եւ հիմնարար արժեքներ են կիսվում բոլոր սերունդների հետ: Ես էլ չեմ ուզում անմասն մնալ դրանից եւ հաջողություն եմ մաղթում: Գեղեցիկ է»:

Մեր դիտարկմանը, որ այսօր, թերեւս, առաջնային է երկիր կորցնելու վտանգը, մարդկանց շրջանում գերիշխում է նյութապաշտությունը, գիրք ու գրականություն, ընթերցանություն քարոզելը գրեթե անհնար եւ ժամանակավրեպ չէ՞, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա անհնարինություններից մեկն է, որը մենք պարտավոր ենք շարունակել մատուցել եւ վերագտնել մեր արժեքները»:

Խոսքի շարունակության մեջ անկախ Հայաստանի առաջին արտգործնախարարը մտքին մի փոքր փիլիսոփայական երանգ խառնելով՝ ասաց. «Ոմանց համար սա կարող է ինչ-որ ակնթարթային փախուստ լինել մեր դաժան իրականությունից, բայց մեզ միաժամանակ հիշեցնելով, որ մեր ժողովուրդը, մեր ազգը, մեր հայրենիքը վարժ եղել է եւ այսօր պարտավոր է բոլոր եղանակներին միաժամանակ ապրելու հրամայականը իրացնել:

Այնպես որ, ամեն մեկն իր գործի մեջ է: Բայց, իհարկե, այս լույսի մի կետը պետք է միանա լույսի այլ կետերի հետ, որ կարողանա վերափոխել ընդհանուր համապետական եւ ազգային կյանքը»:

 

Աշոտ Հակոբյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: