Saturday, 08 February 2025

C Center in the Press

Մարդիկ իրենք են համաձայնվում տիկնիկային դերերի (Lragir.am)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի հետ զրուցել ենք Մարտի 1-ից 10 տարի անց ինչ արդյուքներ ունենք ներքաղաքական դաշտում։

Մանվել Սարգյանը, ամփոփելով այս կարևորագույն ժամանակաշրջանը, արձանագրեց, որ մարդիկ իրենք են համաձայնվում տիկնիկային դերերի, սահմանները՝ ընդդիմադիր կամ իշխանամետ, ջնջվել է, այս ամենը դերերի բաշխում է։«Քաղաքական կյանքն այս երկրում լրիվ ֆիկցիայի է վերածվել, սա երկարատև պրոցեսի արդյուքն է։ Շատ է խոսվում, որ ժողովուրդը ակտիվություն չի ցուցաբերում։ Կարծես ընտելացել է գործող վարչախմբի վարած քաղաքականությանը, որը փաթաթում են մարդկանց վրա։

Մենք տեսնում ենք՝ ռեպրեսիվ մեքենան ուժեղացել է, տեսեք՝ ինչքան մարդիկ են նստած բանտերում, դատավարություն է գնում։ Դատական համակարգն էլ Հայաստանում նույն ռեպրեսիվ վարչախմբի շարունակությունն է, քրեաօլիգարխիկ համակարգում նախօրոք մեռցնում են ամեն ինչ երկրում։ Այս երկրում ստեղծվել է մի հզոր, ստվար կորպուս՝ օժտված իրավունքներով՝ սկսած մանկապարտեզների վարիչներից մինչև պաշտոնյաներ, որոնք հասկացել են կամ նրանց հասկացրել են ամեն ինչ։ Ասել այո, դրանով իսկ դու ապահովում ես քո հաջողությունը, անվտանգությունը, ամեն ինչը։ Սա տոտալ ծրագիր է, անհատական տեռորի վրա դրած, մյուս կողմից էլ, այդ հնարավորություն է տրված, միայն թե հնչի՝ այո վարչախմբին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։ Հիմնական չարիքը դա է՝ հասցնել այն վիճակին, որ մարդիկ ինքնակամ համաձայնվեն տիկնիկային դերերի։ Օրինակ, հրավիրել բարձրագույն պաշտոնյաների ու ասել՝ դու ոչ մի բան չես լինելու, անգամ անվտանգության խորհրդում չես լինելու։

Տեսեք ուր է հասել, ոնց են մարդիկ համաձայնվում դրան։ Սա խորքային պրոցես է, անկախ ազատ կամքի բռնազավթում, մարդիկ իրենք են համաձայնվում տիկնիկային դերեր կատարելու, ինքնակամ»։

https://www.youtube.com/watch?time_continue=4&v=GM3n_MBfeas

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.