Saturday, 18 April 2026

B Book Review

Վըրջինիա Վուլֆ, «Միսիս Դելոուեյ»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Վըրջինիա Վուլֆ, «Միսիս Դելոուեյ», վեպ, թարգմանությունն անգլերենից` Վահե Արսենի, 248 էջ, Զանգակ, 2021թ.

«Միսիս Դելոուեյ»–ը Վըրջինիա Վուլֆի՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ եւ, մասնավորապես, բարձր հասարակությանը պատկանող Կլարիսա Դելոուեյի կյանքի մեկ օրը, որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան եւ առհասարակ՝ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով:

Ընդհանուր առմամբ՝ վեպում նկարագրվում է, թե ինչպես է պատերազմը փոխել բոլորի կյանքը. թե՛ նրանց, ովքեր անմիջականորեն գտնվել են դրա հորձանուտում եւ կյանքի ու մահվան կռիվ տվել, եւ թե՛ նրանց, ում բախտ է վիճակվել նորություններին հետեւել թերթերի միջոցով։

Հատկապես էական են երկու հերոսների գոյաբանական մտորումները. պառլամենտականի ազնվական կինը նախապատրաստում եւ ավարտին է հասցնում իր ամենամյա երեկույթը, իսկ զորացրված հոգեկան հիվանդը ինքնասպան է լինում: Սակայն երկու հերոսները, որոնք երբեւէ չեն հանդիպել ժամանակի եւ տարածության անտեսանելի խաչմերուկում, ձուլվում են իրար, նույնանում, եւ հերոսուհին իր մաշկի վրա զգում ու ապրում է կյանքի նոր չափումը:

«Միսիս Դելոուեյ» վեպն ընդգրկվել է Time ամսագրի՝ 1923 թվականից ի վեր գրված 100 լավագույն անգլալեզու գրքերի ցանկում:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.