Saturday, 18 April 2026

B Book Review

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան «Ինքներս մեզ հաղթելով»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, «Ինքներս մեզ հաղթելով», ժանրը՝ գիտահանրամատչելի, 212 էջ, հրատ. ՆյուՄեգ, 2025թ.:

Այս գիրքը Հայաստանի նորագույն պատմության անկյունաքարային դրվագների վերլուծությունն է պետություն-եկեղեցի-ազգ փոխգործակցության առանցքի տեսանկյունից: Նրանում մեկտեղված են հեղինակի զրույցներն ու հոդվածները պետության, ժողովրդի, Հայ Առաքելական եկեղեցու եւ առընթեր թեմաներով։

Գիրքը Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու ուղեցույց է, ճանապարհ դեպի ավելի ամուր եւ հոգեւոր արժեհամակարգով զինված Հայաստան: Հեղինակն այս աշխատությամբ ընթերցողին պատգամում է հանուն Հայաստանի հաղթահարել բոլոր խոչընդոտները, հիշեցնում, որ պայքարի առաջին քայլը հաղթելն է՝ ինքներս մեզ հաղթելը:

Ի՞նչ պետք է անի Հայոց եկեղեցին պետական կառավարման համակարգի եւ ազգային հաստատությունների բարելավման համար: Ինչպե՞ս պետք է պետությունն օգտագործի եկեղեցու ներուժն ու հավատի ուժը: Այս հարցերի շուրջ է հիմնականում կառուցված գրքի սյուժեն, որի շնորհանդեսն օրերս կայացավ Գյումրիում:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.