Friday, 17 April 2026

B Book Review

Ժոել Դիկեր «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ժոել Դիկեր, «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», վեպ, թարգմանությունը՝ Սամվել Գասպարյանի, 680 էջ, «ՆյուՄեգ» հրատ., 2023թ.:

15-ամյա Նոլա Կելերգանը 1975-ի օգոստոսի 30-ին մտնում է անտառ ու անհետանում։ Այդ օրը Նյու Հեմփշիր նահանգի Ավրորա քաղաքը զրկվում է հանգստից:

33 տարի անց երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանն այցելում է Ավրորա, որպեսզի գրական ոգեշնչում ձեռք բերի ու հետ չընկնի իր հրատարակչի սահմանած վերջնաժամկետից։ Նաեւ ցանկանում է հանդիպել Ամերիկայի ամենահեղինակավոր գրողներից մեկին՝ իր ուսուցիչ Հարի Քվեբերտին։ Սակայն սենսացիոն իրադարձությունը տապալում է Մարկուսի ծրագրերը։ Հարիին ներկայացվում է Նոլա Կելերգանին սպանելու մեղադրանք, քանի որ նրանց միջեւ սիրավեպ էր եղել:

Մեդիան մեղադրում է Հարիին, եւ Մարկուսը սկսում է իր քննությունը: Հարիի գրական կարիերան ու նույնիսկ կյանքը փրկելու համար Մարկուսը պետք է պատասխանի երեք հարցի՝ ո՞վ է սպանել Նոլա Կելերգանին, 1975-ին ի՞նչ է կատարվել Ավրորայում, եւ ի՞նչ է պետք իսկական վեպ գրելու համար:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.