Saturday, 14 November 2026

F Free Platform

Հայաստանը աշխարհում չունի ոչ մի դաշնակից

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Դառը ժպիտ է առաջանում, երբ տեսնում եմ, թե ինչպես են հայ մարդիկ ոգևորվում Ադրբեջանի և Թուրքիայի թվացյալ կոնֆլիկտի լուրերից։

Մի հավատացեք այդ հեքիաթներին։

Ընթացիկ խնդիրներ, իհարկե, կարող են լինել, բայց այնքան միամիտ մի եղեք' հավատալու, թե հիմա այդ երկու երկրները կգժտվեն, մենք էլ շուտով ոտնատակ կտանք թուլացած Ադրբեջանին։

Այդպես չէ։

Օրերի ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը կշարունակեն լինել ռազմավարական դաշնակիցներ, քանի որ դրանք սիամական երկվորյակներ են և չեն կարող բաժանվել։

Դուք մտածեք, որ Հայաստանը աշխարհում չունի ոչ մի դաշնակից։ Բացարձակ ոչ մի դաշնակից չունենք, եղածի հետ էլ թշնամացել ենք, ու դա Հայաստանի իշխանության հիմար քաղաքականության հետևանքն է։

 

Նաիրի Հոխիկյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.