17.04.2026

Свободная Платформа

«Փախածն» ով լինի, ում ասեն «փախած»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Վերջապես «սիրելի» քույրերն ու եղբայրները գտան իրենց տեղը պետության «դեմքի» սպառնալից բնորոշումով. «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։

Պարզվում է՝ Արցախից «փախածներս» ինքնակամ զրկվեցինք մեր հայրենիքից, մեր աշխատանքից, մեր տունուտեղից, մեր գերեզմաններից, մեր մշակութային հուշարձաններից:

Այս ինչպե՞ս մոռացավ, որ ցեղասպանվելուց փրկվեցինք ու իր բառապաշարում դարձանք «փախածներ»։ Տեղյա՞կ է նա, որ հազարավորներ իրենց գոյությունն են քարշ տալիս իր ձեռքի քարտեզի չափ փոքրացած հայոց երկրում։

Ինչո՞ւ «փախանք»։ Մի՞թե կմոռանանք, որ մեր կարծիքը զրոյացրին՝ Արցախը համարելով Ադրբեջանի մաս։ Մեզ ձայնազուրկ դարձրին՝ անգամ մեր անձնագրերի հետ խաղալով, ինչպես այն թղթի կտորի, որ բաժանում են միամիտներին՝ որպես հայոց երկրի պետականության խորհրդանիշ, հանուն որի՝ Արցախը շան բերանում թողեցին։

Լավ, դիցուք մենք փախանք՝ փրկվելու ցեղասպանվելուց, իսկ դրա համար մեզ մեղադրող ա՛նձը ինչու 2020-ի նոյեմբերի 9-ին փախավ, թաքնվեց բունկերում: Մի՞թե իրեն եւս ցեղասպանվելու վտանգ էր սպառնում: Վա՛յ թե մեր շրջափակումն էլ նրա սրտովն էր, որ 228 օր իրենք կուշտ էին, մենք՝ սոված, իրենք լույսերի մեջ էին, մենք` խավարի, իրենք տաք օջախներում էին, մենք՝ սառը բնակարաններում:

Երեւի այն վերջին պատերազմն էլ մենք բերեցինք, հա՞, մեր գլխներին, որ նոր զոհեր ունենանք, նոր կորուստներ, ավերածություններ: Ու «փախանք»՝ հայրենիքում թողնելով թարմ, անխնամ շիրիմներ։

Մենք «փախանք», որ մեր նվաստացման պտուղները քաղենք իրենց կառավարական նիստերում ընդունած որոշումներից։ Ինչե՜ր ենք կորցրել, ինչերի արժանացանք այն սոցիալական, թե բնակապահովման ոչ արցախանպաստ ծրագրերով։

Ովքե՞ր են պայքարում անգամ «Արցախ» բառի գործածության դեմ, այդ ովքե՞ր են այն հրամցնում հանրությանը՝ որպես պատերազմի կոչ, որպես սադրանք խաղաղության դեմ։ Չեղած խաղաղության:

ՀՀ քաղաքացի չեմ, բայց սիրում եմ այս երկիրը, սիրում եմ «սեւն ու սպիտակը»  տարբերակող գիտակից ժողովրդին եւ, գիտե՞ք, ինչ եմ երազում՝ այլեւս չտեսնել միլիոններով արբեցած այս որկրամոլ իշխանականներին:

 

Նատաշա Պողոսյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.