Հինգշաբթի, Փետրվարի 22, 2024

Գրքի մեկնություն

Մուրաթ Աթաշ «Արմինե»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մուրաթ Աթաշ, «Արմինե», վեպ, թուրքերենից թարգմանությունը՝ Նարինե Թադեւոսյանի, 264 էջ, «Անտարես», 2022թ.:

Թուրք հեղինակի այս երկը պատկերում է XX դարասկզբին Թուրքիայում՝ Սեբաստիայի շրջանի գյուղերից մեկի հայերի տարագրության, գաղթի ճանապարհին պատահած սահմռկեցուցիչ իրադարձությունների դրվագները՝ մարդկային խեղված ճակատագրերի ողբերգական պատմություններով։

Գրքում Աթաշը հակադրում է փաստերը թուրքական իշխանությունների պաշտոնական պատմագրության պաշտպանած այն թեզին, թե թուրքերը մեղավոր չեն հայերի կոտորածների համար, եւ, իբր, նրանք զոհվել են տեղահանության դժվարությունների ու պատերազմի հետեւանքով:

Հեղինակը բացահայտել է պատմական ճշմարտությունը եւ, ինչպես գրողն է հայտնել «Hurriet»-ին, ճշմարտությունը որոնելիս հանդիպել է Ցեղասպանությունը վերապրած, արտերկրում ապրող հայերի հետ, լսել նրանց պատմությունները:

Գրքի գլխավոր հերոսները Արմինեն եւ նրա սիրեցյալ Ջիվանն են: Ստեղծագործությունը նրանց անավարտ սիրո ու Ցեղասպանության հետեւանքով խեղված ճակատագրի մասին է:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: