Ուրբաթ, Հունիսի 14, 2024

Գրքի մեկնություն

Նիկոլաս Սփարքս «Հիշարժան զբոսանք»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նիկոլաս Սփարքս, «Հիշարժան զբոսանք», սիրավեպ, թարգմանությունը՝ Հասմիկ Հակոբյանի, 200 էջ, «Էդիթ Պրինտ», 2023թ.:

Ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» վեպը՝ հիմնված իրական դեպքերի վրա, հրատարակվել է 1999-ի հոկտեմբերին: Ոգեղեն սիրո գեղեցկության եւ անմեղության, հավատի զորության եւ ներումի մասին է այս սրտառուչ պատմությունը:

Զգացմունքներ, որոնք իրար են կապում մեծահարուստ ընտանիքի զավակ Լենդըն Քարթերին եւ քահանայի համեստ դստերը՝ Ջեյմի Սալիվանին: Գործողությունները տեղի են ունենում փոքրիկ Բոֆորտ քաղաքում:

Վեպի գլխավոր հերոսը ամեն տարի գալիս է այստեղ՝ վերհիշելու իր առաջին սիրո պատմությունը՝ սեր, որը կյանքում տրվում է միայն մեկ անգամ, բայց հիշվում է հավիտյան:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: