Ֆրենք Հերբերթ, «Դյուն», գիտաֆանտաստիկ վեպ, անգլերենից թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի, 632 էջ, «Զանգակ» հրատարակչություն, 2024թ.:
20-րդ դարի թիվ մեկ գիտաֆանտաստիկ այս վեպը կարելի է նկարագրել որպես սոցիալ–քաղաքական, հոգեբանական դրամա, առակ, լեգենդ, որի հերոսները արքետիպեր են։
Վեպը բարու ու չարի պայքար չէ. այն տարբեր մշակույթների, ապրելակերպերի պայքար է: «Դյուն»-ը նաեւ վեպ է կրոնի, բնապահպանության, տեխնոլոգիայի, կապիտալիզմի ու ապագաղութացման մասին: Այն պատմում է, թե ինչպես են ծնվում առաջնորդները, մեսիաները եւ հիշեցնում, որ հերոսները սխալներ են գործում… սխալներ, որոնք արդարացնում են նման առաջնորդներին ստրկաբար հետեւող մարդիկ:
Աշխարհը գրաված հանրահայտ վեպի հայերեն թարգմանությունը միանգամից գրավեց հայ ընթերցողին ու շատ կարճ ժամանակում համալրեց զանգակյան բեսթսելլերների շարքերը։ 21-րդ դարի մարտահրավերները արտացոլող գիտաֆանտաստիկ վեպում առանձին գծով ներկայացված է նաեւ գեղեցիկ սիրո մի պատմություն, որն աննկարագրելի հմայք է հաղորդում վեպին։

