«Թուրքիայի պատմություն. հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը (1923-2023 թթ.)», հեղինակային խումբ՝ Ռ.Սաֆրաստյան եւ ուրիշներ, պատմագրական, 504 էջ, Եր.ԵՊՀ հրատ., 2023թ.:
Գրքում հետազոտված են Թուրքիայի Հանրապետության ծագումնաբանության ու ձեւավորման առանցքային փուլերը: Քննության են ենթարկված այդ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններն ու դրվագները, հիմնական գաղափարախոսական հոսանքները, ազդեցիկ կուսակցությունների պատմությունը:
Հեղինակներին հաջողվել է հանգամանորեն արծարծել հանրապետական Թուրքիայի պատմության ընդհանրական հոլովույթը եւ նրա առանձին շրջափուլերը՝ հնարավորինս օգտագործելով սկզբնաղբյուրները եւ զերծ մնալով գերքաղաքականացված մեկնաբանություններից ու գնահատականներից: Ներկայացված են նաեւ ազգային-կրոնական փոքրամասնությունների նկատմամբ իրականացված քաղաքականության հիմնական փուլերն ու հետեւանքները:
Աշխատությունը նախատեսված է նաեւ հայաստանյան բուհերի համար՝ որպես Թուրքիայի նորագույն շրջանի պատմության ուսումնական ձեռնարկ: