Ուրբաթ, Մայիսի 08, 2026

Գրքի մեկնություն

Այն Ռենդ «Ակունքը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այն Ռենդ, «Ակունքը», վեպ, անգլերենից թարգմանությունը՝ Արմինե Մուրադյանի, 844 էջ, «Անտարես» հրատարակչություն, 2026թ.:

Այն Ռենդի «Ակունքը» (The Fountainhead) ռուսաստանյան ծագմամբ, ազգությամբ հրեա ամերիկացի կին գրող եւ փիլիսոփայի (1905–1982) ամենաճանաչված գրական գործերից է։

Տասներկու հրատարակչից մերժում ստանալուց հետո վեպը լույս է տեսել 1943թ.-ին եւ անմիջապես դարձել բեսթսելլեր։ Սա միայն փայլուն ճարտարապետ Հաուարդ Ռորքի պատմությունը չէ, այլ անհատի ազատության պայքարն ընդդեմ ամբոխի ճնշման, ստեղծագործ մտքի պայքարն ընդդեմ ավանդույթի կապանքների։

Ռորքը անսասան համոզմունքների տեր երիտասարդ է, որի նախագծերն ու գաղափարները նույնքան հեղափոխական են, որքան՝ ինքը։ Հեշտ չէ տեղ գտնել մի աշխարհում, որը պաշտում է ավանդույթն ու միջակությունը, երբ դու հրաժարվում ես կրկնել անցյալը, մերժում ես սին փառքն ու, հավատարիմ մնալով քո սկզբունքներին, մղվում հետին պլան։ «Ակունքը» պարզապես վեպ չէ. այն անհատի մանիֆեստ է։

Հեղինակը հյուսում է ազնվության, կրքի եւ խռովության հագեցած սյուժե՝ մարտահրավեր նետելով այն ամենին, ինչին սովոր ենք հավատալ։ Գիրքը ընթերցողին կանգնեցնում է ամենավտանգավոր հարցի առաջ՝ ապրում ես ուրիշների հավանությանն արժանանալո՞ւ համար, թե՞ սեփական «ես»-ը կերտելու ու զարգացնելու։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: