Կիրակի, Մարտի 23, 2025

Գրքի մեկնություն

Դանիել Սմիթ «Մտածել ինչպես Դա Վինչին»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Դանիել Սմիթ, «Մտածել ինչպես Դա Վինչին», գեղարվեստական արձակ, անգլերենից թարգմանությունը՝ Էլլա Ասատրյանի, 248 էջ, «Զանգակ», 2023թ.:

Վերածննդի ամենաինքնօրինակ ստեղծագործող Լեոնարդո դա Վինչիի կենսագրությունն ու արարումները չեն դադարում զարմացնել անգամ 21–րդ դարում։

Այս գիրքը հրաշալի սկիզբ է՝ ծանոթանալու Դա Վինչիի կյանքի եւ ստեղծագործության հայտնի եւ ոչ այնքան հայտնի դրվագներին՝ բացահայտելով նրան ոչ միայն որպես տաղանդավոր նկարչի եւ արտասովոր անհատականության, այլեւ արժեւորելու նրան որպես երաժիշտ, գիտնական, գյուտարար, կենսաբան, մաթեմատիկոս եւ այլն։

Փոխանցելով Վերածննդի Իտալիայի արվեստի շունչը՝ գիրքը ոգեշնչում է ընթերցողին հետեւելու Դա Վինչիի օրինակին՝ անվերջ սովորել, հետաքրքրվել ամենատարբեր բնագավառներով, չվախենալ փորձարկելուց եւ, ի վերջո, արարել նորը, լինել բացառիկ։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: