Ուրբաթ, Ապրիլի 18, 2025

Գրքի մեկնություն

Բոդո Շեֆեր «Հաղթողների 30 օրենքները»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Բոդո Շեֆեր, «Հաղթողների 30 օրենքները», գիտահանրամատչելի, 302 էջ, հրատարակիչ՝ «ԴաՎինչի», 2023թ.:

Հայտնի միլիոնատերը պնդում է, որ յուրաքանչյուր ոք կարող է փոխել իր կյանքը: Հաղթողներն այն մարդիկ են, ովքեր ապրում են վառ ու հագեցված կյանքով եւ գիտեն, թե որտեղ է իրենց երջանկությունը: Իր գրքում նա ներկայացնում է 30 սկզբունք, որոնք իրեն եւ հազարավոր այլ մարդկանց օգնել են դառնալ ավելի լավը եւ իրականացնել սեփական երազանքները:

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը կսովորեցնի՝

1. Լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ.

2. Փոխել վերաբերմունքը ինքներն իրենց եւ շրջապատի հանդեպ.

3. Միշտ առաջ շարժվել ու զարգանալ.

4. Հասնել ֆինանսկան անկախության.

5. Լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»։

Բոդո Շեֆերը համաշխարհային ճանաչում ունեցող գերմանացի գրող ու ֆինանսական փորձագետ է, որի գրքերը միլիոնավոր տպաքանակներով վաճառվում են ողջ աշխարհով մեկ։ «Հաղթողների 30 օրենքները» գիրքը հեղինակի ամենահայտնի աշխատությունն է։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: